Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

Դեկտեմբեր 17,2010 00:00

Օրերս Գյումրիի Մուշ-2 թաղամասի մի խումբ բնակիչներ (33 ստորագրություն) իրենց թաղամասը կառուցապատած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ալմոյանին շնորհակալական նամակ են ուղարկել: Այն տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում, որտեղ մասնավորապես նշված է. «Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ տնօրեն Վահե Ալմոյանին, Գյումրու մասնաճյուղի տնօրեն Միքայել Ներսիսյանին եւ ողջ աշխատակազմին, ովքեր սատար կանգնեցին մեր քաղաքին: Մեր օրերում մեծ երջանկություն է հանդիպել նման անշահախնդիր, հոգատար եւ ջերմ վերաբերմունքի: Շնորհակալություն ձեզ, հարգելիներ՝ հրաշագործ սրտեր եւ ձեռքեր ունեցող շինարարներ»: Հիշեցնենք, որ թաղամասը կառուցվում է պետական ծրագրով, որը նախագահի նախընտրական խոստումն է: Նշենք, որ կրքերն այս ծրագրի շուրջ հանդարտվել են այն բանից հետո, երբ քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանը հոկտեմբերին իր ասուլիսներից մեկում հայտարարեց, որ իրեն անգամ պատգամավորներ են դիմել՝ միջնորդելով, որ ծրագիրը վերցնեն եւ տան Գյումրիի կազմակերպություններին: «Չի լինելու նման բան»,- հայտարարել էր նախարարը, այդպիսով կտրելով նման կազմակերպությունների հույսը, որից հետո թաղամասի բնակիչներից սկսեցին նաեւ դրական արձագանքներ գալ ծրագրի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել