Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականը պաշտպանված կլինի

Դեկտեմբեր 17,2010 00:00

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Փախստականների ապաստարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը: Երեկ նիստի ժամանակ Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց, որ, ներկայումս փախստականներին տրամադրվում է ճամփորդական կոնվենցիոն փաստաթուղթ, որը հաստատում է անձի ինքնությունն ու կարգավիճակը, բայց այն չունի պաշտպանության բավարար մակարդակ: Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել այն: Նրա խոսքերով, առաջարկվում է նաեւ փաստաթղթերի տրամադրման կարգը վերապահել ոստիկանությանը:

Նշենք, որ մինչ այդ լիազորված մարմինը եղել է միգրացիոն ծառայությունը: Երեկ կառավարությունը նաեւ որոշեց Նորք- Մարաշ բժշկական կենտրոնին ու «Հույս-կյանք» ՍՊԸ-ին թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի պահպանման համար լիցենզիաներ տրամադրել: Հավանության արժանացավ նաեւ որդեգրման 3 նախագիծը, ըստ որոնց, Իտալիայի եւ Ֆրանսիայի քաղաքացիներին կթույլատրվի որդեգրել հայաստանցի երեխաների:

Կառավարությունը չհաստատեց ԱԺ մի խումբ պատգամավորների՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում փոփոխութոյւններ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի ներկայացմամբ, վերոնշյալ նախագծում նշված կարգավորող հարաբերությունները սննդի անվտանգությունը ապահովող պահանջների հետ իրականում չեն առնչվում, հետեւաբար պատգամավորների առաջարկությունները չեն կարող ապահովել սննդային հավելումների ու սննդի հետ շփվող նյութերի անվտանգության երաշխիքը: Նախարարի խոսքերով, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում, իսկ ապրանքային նշանի իրավական պահպանության հետ կապված հարաբերություններն արդեն կանոնակարգված են քաղաքացիական օրենսգրքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել