Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՏԱԿԵ՞Ց

Դեկտեմբեր 17,2010 00:00

Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արթուր Աֆրիկյանը երեկ կառավարության նիստում այդպես էլ չներկայացրեց նախատեսված լրացուցիչ հարցերը: Թեեւ նիստը դեռ չսկսած նա վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց ներկայացնելու հնարավորության մասին: Բայց ավելի ուշ պարոն Աֆրիկյանը պարզաբանեց, թե ավելի լավ է հաջորդ նիստում ներկայացնի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կեսկատակ-կեսլուրջ հարցրեց. «Կառավարության հաջորդ նիստի՞ն, թե՞ հաջորդ կառավարության նիստին»:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, երկարաձգվեց ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ 2006-ին կնքված պայմանագրով ապրանքների ներմուծումը «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով: Ապրանքների ներմուծումն իրականացվում է «ՀայՌուսգազարդի»՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի եւ արդիականացման ծրագրի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել