Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՀՌԱՀ-ԻՆ

Դեկտեմբեր 17,2010 00:00

\"\"

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ պատասխանելով հարցերին, թե մտավախություն չունի՞, որ հերթական անգամ եթեր չտրամադրելով «Ա1+»-ին՝ վտանգում է Հայաստանի միջազգային հեղինակությունը, եւ մեր պետությունը կհամարվի «ոչ ազատ մամուլ» ունեցող՝ ասաց. «Մեր հանձնաժողովը քաղաքական մարմին չէ եւ քաղաքական դատողություններով չպիտի առաջնորդվի»: Պնդելով, թե «Ա1+»-ը ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ նա ասաց. «Իմ անձնական տպավորությունն է, թե ամեն ինչ արվում է, որ ամենամեծ ցանկության դեպքում հնարավորություն չլինի (նույնիսկ եթե մրցակից չունենա) ստանալու արտոնագիր»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ այսօր մի հանդիպում են ունենալու, որտեղ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն տեղեկացվելու է այս նոր գործընթացի մասին. «Ավելի՛ն՝ հունվարի վերջին այստեղ կլինեն Եվրոպայից մեր գործընկեր իրավաբանները եւ մենք անդրադառնալու ենք այս հարցին»:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել