Լրահոս
Օրվա լրահոսը

1,75 ՄԼՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԻ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Միասեռականների համար նախատեսված Fabulis կայքը փոխել է դոմեյնը եւ վերանվանվել Fab.com: Ըստ սոցցանցի հիմնադիր ու ղեկավար Ջեյսոն Գոլդբերգի, Fab.com սոցցանցը Fabulis. com-ի կրկնօրինակը չէ, այն ամբողջովին նոր կայք է՝ համալրված 350-ից ավելի նոր ֆունկցիաներով ու ավելի քան 100 000 նոր էջերով: Հիմնադիրը նշել է նաեւ, որ Fab.com-ը կօգնի գեյերին բացահայտել աշխարհն ու վայելել կյանքը: Գոլդբերգի խոսքով՝ կայքում ու դրա բջջային ծրագրում գեյերը կարող են գտնել իրենց հետաքրքրող յուրաքանչյուր ինֆորմացիա՝ գեյ-ակումբների հասցեներ, իրադարձություններ, երեկույթներ, ինչպես նաեւ նոր ընկերներ: Կայքը հասցրել է գրավել 110.000 անդամների՝ գրանցելով ամսական 20 հազ. նոր օգտագործող: Կայքի ղեկավարությունը նաեւ հայտարարել է ներդրումներ կատարելու նոր շրջանի մասին՝ հավաքելով շուրջ $1.75 միլիոն կապիտալ: Ներդրողներն են First Round Capital, The Washington Post Company, Baroda Ventures եւ Zelkova Ventures ընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել