Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ ԿԱՆԱՅՔ ՊԱՏԺԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԵՐԻՑ ՎՏԱՐՈՂ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Ստամբուլի Սարըյեր թաղամասում անօրինական կառուցված կացարանի բնակիչների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, երբ շինարարները սկսել են քանդել շենքը: News.am- ի փոխանցմամբ, շենքում ապրող կանայք հրաժարվել են դուրս գալ քանդվող շենքից եւ հարձակվել են իրենց սեփական տներից դուրս հանել ցանկացող ոստիկանների վրա: Այդ ընթացքում կանանցից մեկը հասցրել է վերցնել ոստիկանական մահակը եւ հարվածել ոստիկաններին: Կատաղած ոստիկաններն ավելի կոպիտ միջոցների են դիմել, ինչին կանայք պատասխանել են ոստիկանների վրա եռացրած ջուր լցնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել