Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԼԻՏՎԻՆԵՆԿՈՅԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ Է ՓՈԽԱՆՑԵԼ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը քննում է Ալեքսանդր Լիտվինենկոյի այրու բողոքը՝ ամուսնու մահվան վերաբերյալ, այդ գործին առնչվող մի հարցաշար է ուղարկել Ռուսաստանին:
ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, հարցերը վերաբերում են ՌԴ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, Լոնդոնում քաղաքական ապաստան գտած Լիտվինենկոյի մահվան հանգամանքներին: Փաստաթուղթը ներառում է հարցադրումներ, որոնք վերաբերում են ՌԴ պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի հնարավոր հարցաքննությանը, որին Մեծ Բրիտանիան մեղադրում է Լիտվինենկոյի մահվան մեջ, նաեւ ռուս կրիմինալիստների կողմից իրականացված ուսումնասիրություններին:
Ստրասբուրգի դատարանին հետաքրքրում է, թե արդյոք ՌԴ-ում իրականացված հետաքննության ժամանակ Լուգովոյի տանն ու գրասենյակում պոլոնիում գտնելու նպատակով խուզարկություններ եղե՞լ են: Հիշեցնենք, որ հենց պոլոնիումի գործադրման արդյունքում է, որ Լիտվինենկոն մահացել է:
Ինքը՝ պատգամավոր Լուգովոյը հերքում է Լիտվինենկոյի մահվան հետ իր առնչությունը: Այդուհանդերձ, Լոնդոնի կողմից՝ Լուգովոյին հանձնելու պահանջը Մոսկվան շարունակում է մերժել, ինչն էլ ռուս-բրիտանական հարաբերությունների սրման պատճառ էր դարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել