Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՉԻՆ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՅԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ԵՎ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԵՋ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"Եվրոպայի խորհրդի պատրաստած հատուկ ցեկույցում, որը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, Կոսովոյի ազատագրության բանակի նախկին հրամանատարները, այդ թվում՝ Կոսովոյի կառավարության գործող ղեկավար Հաշիմ Տաչին, մեղադրվում են մարդկային օրգանների եւ թմրանյութերի վաճառքի մեջ:
BBC-ի մատուցմամբ, զեկույցի սեւագիր եւ 27-էջանոց տարբերակում, որը հայտնվել է գործակալության տրամադրության տակ, Կոսովոյի գործող վարչապետի՝ բալկանյան պատերազմի ժամանակ Կոսովոյի ազատագրության բանակի առաջնորդի անունը հիշատակվում է 27 անգամ: ԵԽ հատուկ զեկուցող Դիկ Մարտիի երկամյա հետաքննության արդյունքում պատրաստված այդ զեկույցը՝ եզրակացությամբ հանդերձ, ներկայացվելու է Ստրասբուրգում հինգշաբթի օրը իրավական եւ մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնաժողովի կայանալիք նիստում:
Կոսովոյի կառավարությունը զեկույցի նախագիծն արդեն իսկ որակել է որպես «անհիմն եւ սուտ»:
Ինքնահռչակ, բայց ԵՄ անդամ երկրների մեծամասնության եւ ԱՄՆ կողմից ճանաչված այդ երկրի իշխանությունները հայտարարել են, թե պատրաստվում են իրավական հարթութունում «Դիկ Մարտիի զրպարտությունների» դեմ քայլեր ձեռնարկել: Նույնիսկ Տաչիի ընդդիմախոսներն են զեկույցի եզրակացությունների վերաբերյալ տեղեկությանը ծայրահեղ բացասաբար արձագանքել: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ եւ Կոսովոյի նախկին վարչապետ Աքիմ Չեկուն հայտարարել է, թե այդ մեղադրանքների թիկունքում Սերբիան եւ նրա դաշնակիցներն են կանգնած: Չեկուն, որը Կոսովոյի ազատագրության բանակի նախկին հրամանատարներից մեկն է, ասել է, թե զեկույցը «մեր պատերազմն ու հաղթանակը սեւացնելու» փորձ է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել