Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԻ ՄԶԿԻԹՆԵՐԻՑ ՄԵԿԻ ՄՈՏ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Դեկտեմբերի 15-ին տասնյակ մարդիկ են զոհվել Իրանի հարավ-արեւելքում գտնվող Չաբահար քաղաքի իմամ Հուսեյնի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում: Այդ մասին հաղորդել է Reuters- ը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը: Երկրի խորհրդարանի պատգամավոր Մոհամմադ Յակուբ Ջաղդալայի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել մզկիթի դիմաց, երբ շիաները Աշուրի օրվա կապակցությամբ աղոթելիս են եղել: Պայթյունի արդյունքում զոհվել է 15, վիրավորվել՝ 50 մարդ:
Իշխանությունները չեն բացառում, որ պայթյունը կարող է կազմակերպված լինել մահապարտ-ծայրահեղականի կողմից: Ըստ որոշ տեղեկությունների, ահաբեկչությունն իրականացվել է երեք մահապարտների կողմից, որոնցից մեկը մահացել է պայթյունի ժամանակ, իսկ մյուս երկուսը ձերբակալվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել