Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ կեղծիքների

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"«Մի խեղաթյուրեք փաստերը». «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է»… Երեկ այս բովանդակությամբ պաստառներով շուրջ 140 երիտասարդներ, «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության հետ, բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ բրիտանական հանրահայտ հրատարակչության թույլ տված սխալի: Հիշեցնենք, որ խեղաթյուրված փաստերով հանրագիտարանը արտատպվել է նաեւ ռուսական մի հրատարակչության կողմից:
Հանրագիտարանային կեղծիքի դեմ պայքարողների երթը սկսվեց Ստ. Շահումյանի անվան հրապարակից դեպի Ռուսաստանի, ապա Մեծ Բրիտանիայի  դեսպանատներ: Երկու երկրների դեսպաններին հանձնվեցին բողոք- նամակներ:
«Նամակի միջոցով մենք դեսպանների աջակցությունն ենք ակնկալում եւ հորդորում միջամտել հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունների հերքման պահանջի իրականացմանը՝ կանխելու համար հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծիքի տարածումը: Մեզ մնում է միայն սպասել դեսպանների աջակցությանը, քանի որ նախաձեռնությունը ավելին անել այլեւս չի կարող, քանի որ Հայաստանի ԿԳՆ-ն եւ ԱԱԾ-ն պատասխանել են, որ նման գործառույթ եւ լիազորություն չունեն՝ միջամտելու մասնավոր հրատարակչության աշխատանքին»,- ասաց «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության անդամ Անի Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել