Նախորդ օրը ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 55 ՏՕ 088 եւ «Օպել Վեկտրա» մակնիշի 08 ՕՏ 584 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մեղրի քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արշակ Գալստյանը եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Մեղրի քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Սմբատ Առաքելյանը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են Մեղրիի հիվանդանոց: Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության: