Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Արձագանքելով «Առավոտի» 14.12.10 թ. «Էլ փող չուզես՝ չկա» վերնագրով հրապարակմանը, որտեղ անդրադարձել էինք բանվոր Կարուշ Բաղդասարյանի խնդրին, ըստ որի՝ նա Եվրոպական ակադեմիայում շինարարական աշխատանքներ է կատարել, սակայն աշխղեկի հետ պայմանավորված գումարի միայն մի մասն է ստացել, Եվրոպական ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը հայտնեց, որ այս պահին իրենց ակադեմիայում շինարարական աշխատանքներ չեն կատարվում, իսկ ինչ աշխատանքներ էլ որ կատարվել են, իրականացրել են շինարարական կազմակերպությունները, որոնց հետ ակադեմիայի կողմից նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել: Ըստ ռեկտորի, թե ի՞նչ է կատարվել շինարարական կազմակերպությունում, իրենք տեղյակ չեն. «Ինձ համար զարմանալի է, թե ինչու են քննարկում ակադեմիայի անունը: Ես չգիտեմ, թե ինչ գործընթաց է տեղի ունեցել եւ ովքեր են դրանք»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել