Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխարգելիչ գործառույթ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Երեկ ԱԺ-ն քննարկեց կառավարության ներկայացրած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ  ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի. «Օրենսդրական նոր փաթեթով նախատեսվում է պատժամիջոցների զգալի խստացում մրցակցության մասին օրենսդրության պահանջների խախտման համար, ինչպես նաեւ՝ հանձնաժողովի վերահսկողական կարողությունների ուժեղացում: Փորձել ենք բոլոր անհստակությունները, տարընթերցումները վեր հանել, որոնցով տնտեսվարողները բողոքարկել են մեր որոշումները դատարանում, խուսափել պատասխանատվությունից: Նախատեսվում է նաեւ զգուշացման ինստիտուտը, համաձայն որի՝ տնտեսվարողները չարաշահումների եւ խախտումների դեպքում նախ՝ կզգուշացվեն, հետո՝ կտուգանվեն: Դա նոր գործառույթ է՝ կանխարգելիչ, որովհետեւ գտնում ենք, որ ՏՄՊՊՀ-ն պետք է իրականացնի ոչ միայն պատժիչ, այլեւ կանխարգելիչ գործառույթ»:
Ներկայացնելով տուգանքների չափերը՝ պարոն Շաբոյանն ասաց. «Անբարեխիղճ մրցակցության դեպքում մենք սահմանել ենք տուգանքի վերին շեմ՝ տնտեսվարող սուբյեկտի շրջանառության 0,1%-ը, իսկ ստորին շեմը նվազեցրել ենք: Ինչ վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին, գերիշխող դիրքի չարաշահումներին, տուգանքների վերին շեմը սահմանել ենք շրջանառության 5%-ը, բայց ոչ ավելի, քան 500 մլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել