Լրահոս
Օրվա լրահոսը

Հատեց 400 հազարի նշաձողը

Դեկտեմբեր 16,2010 00:00

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» կազմակերպությունը վերջին ֆինանսական տարվա ընթացքում հատել է իր կողմից կառուցված եւ վերանորոգված տների 400000-ի նշաձողը: 1976թ. հիմնադրվելուց ի վեր, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի» շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեության ինքնաջակցման եւ նպատակային օժանդակության մոդելը աշխարհում ավելի քան 2 միլիոն մարդու ապահովել է վերակառուցված, վերանորոգված կամ նոր բնակարաններով ու տներով: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան» այս գլոբալ նախաձեռնության մասն է կազմում: 2000թ. ի վեր այն Հայաստանում կառուցել, վերակառուցել կամ վերանորոգել է ավելի քան 590 տուն եւ բնակարան: Կազմակերպությունը 2011-ին նախատեսում է վերանորոգել 170 տուն եւ բնակարան:
2010-ին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթին» աշխարհում ծառայություններ է մատուցել ռեկորդային՝ 74 960 ընտանիքի՝ նրանց տները կառուցելու, վերակառուցելու եւ վերանորոգելու միջոցով: «Հաբիթաթը» եւս 6355 ընտանիքի աջակցել է վերականգնել տան կամ հողատարածքի նկատմամբ իրենց իրավունքները, իսկ 46 964 մարդու տեխնիկական օժանդակություն տրամադրել՝ իրավական օգնությունից սկսած մինչեւ շինարարական աշխատանքների գծով խորհրդատվություն եւ վերապատրաստում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել