Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ TV-ՆԵՐԻ ԲՈՂՈՔԻՆ

Դեկտեմբեր 16,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորների, նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի ու Արտուշ Շահբազյանի եւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի ստորագրությամբ երեկ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Վերջինս, ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Առավոտը»՝ մշակել է «Ինտերնյուս» կազմակերպությունը: Եվ նախագծի նպատակն է արձագանքել մարզային հեռուստաընկերությունների արդարացի բողոքին ու չեղյալ համարել տարածքային/մարզային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից գանձվող պետական տուրքի անհիմն բարձրացումը, ինչն արվել է սեպտեմբերի 16-ին ընդունված փոփոխությամբ: «Որոշ մարզային հեռուստաընկերությունների տարեկան եկամուտը կազմում է առաջարկվող պետական տուրքի 30%-ը, ինչը չափազանց մեծ գումար է փոքր հեռուստաընկերությունների համար եւ հարցականի տակ է դնում պետական տուրքի չափի ողջամտությունը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել