Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԻՑ ՌԴ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՆՎԱԶԻ

Դեկտեմբեր 16,2010 00:00

«Ռուսաստանում ազգայնական հողի վրա տեղի ունեցող բռնություններն ու սպանությունները ցույց են տալիս, որ այդ երկրում արդեն կան այլազգիների դեմ պայքարող քաղաքական ուժեր»,- ըստ tert.am-ի՝ երեկ ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ վերջին օրերի իրադարձություններին հետեւելով կարելի է եզրակացնել՝ այդ գործողությունների հեղինակները երիտասարդներ չեն, ինչպես նախկինում էր: Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանում քսենոֆոբիան դուրս է եկել նեղ շրջանակներից. «Դա պետք է ոչ թե կովկասաֆոբիա, այլ սեւաֆոբիա անվանել, քանի որ բռնությունների զոհ են դառնում ոչ միայն Կովկասի ազգությունների ներկայացուցիչները: Նկատելի է, թե ինչպիսի քնքշությամբ է Ռուսաստանի ոստիկանությունը վարվում այդ մարդկանց հետ, ինչպես է արձագանքում նրանց գործողություններին»: Իսկանդարյանի կարծիքով՝ «սեւերի» դեմ Ռուսաստանում սկսված ակցիան վտանգավոր է այնքանով, որ այդ գործողությունները կարող են քաղաքականացվել եւ օգտագործվել այդ երկրի ներքին քաղաքականության մեջ: Նրա կանխատեսումներով՝ բախումները կշարունակվեն, եւ կա վտանգ, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանա լիովին վերահսկել վիճակը: Այս իրադարձությունների պատճառով, ըստ Իսկանդարյանի, հայերից ոմանք կլքեն Ռուսաստանը եւ աշխատելու այլ երկրներ կփնտրեն: Բացի այդ, կնվազի Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվը: Սակայն զանգվածային տեղափոխություններ քաղաքագետը չի կանխատեսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել