Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ» ԿՈՉԸ

Դեկտեմբեր 16,2010 00:00

Երեկ տարածած հայտարարությամբ «Սարդարապատ» շարժումն իր մտահոգությունն է բարձրաձայնել Հայաստանի ժողովրդագրական վատթար իրավիճակի մասին, որը շարժման անդամները համարում են հետեւանք ՀՀ-ում իշխող ռեժիմի կողմից ստեղծված եւ առկա քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական ու բարոյահոգեբանական ոլորտներում խորը ճգնաժամի գոյության: Շարժումը կոչով դիմում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀՀ-ին բարեկամ համարվող Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներ դավանող եւ սերմանող Միացյալ Նահանգներին եւ հորդորում՝ «չօժանդակել արտագաղթին եւ կասեցնել իրենց կողմից իրականացվող գործընթացը»: Կոչը ձեւակերպված է համայն հայության անունից: Իսկ հայտարարությունում, մասնավորաբար, ասված է. «Այս իրողություններին արագ արձագանքում են այն պետությունները, որոնք իրենց երկրներում ունեն ժողովրդագրական լրջագույն խնդիրներ: Եվրամիությունը՝ «Արեւելյան գործընկերություն», Ռուսաստանի Դաշնությունը՝ «Հայրենակիցներ» եւ ԱՄՆ-ն՝ «Գրին քարտ» ծրագրերով կազմակերպում եւ իրականացնում են բնակչության տեղափոխում դեպի իրենց երկիր, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից: ՀՀ-ն եւ Ադրբեջանը գտնվում են զինադադարի պայմաններում, Թուրքիան Հայաստանին իբր այլեւս չի դիտում որպես թշնամի պետություն, սակայն առ այսօր հայ-թուրքական սահմանում տեղակայված է Թուրքիայի 3-րդ դաշտային բանակը, Վրաստանը Ջավախքում իրականացնում է հակահայ քաղաքականություն, որի հետեւանքով վտանգվում է Հայաստանի հյուսիսային դարպասի անվտանգությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել