Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆՎԵՑԻՆ ՀԱՆՑԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով (կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով): Նշված հոդվածներով \"\"մեղադրվում են Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում ծնված, սակայն Երեւանի Մարտիկյան փողոցի 16 տանը վարձակալական հիմունքներով բնակվող 26-ամյա Տարոն Ժիրայրի Խաչատրյանը եւ Երեւանի Արտաշիսյան 37 շենքի 18 բնակարանի բնակիչ 22-ամյա Մհեր Ռուբենի Համբարձումյանը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:30-ի, սահմաններում Երեւանի Մովսես Խորենացու փողոցում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկայի աշխատակից 31-ամյա Լուսինե Դավիթի Մանուչարյանը դուրս է գալի շուկայի հարեւանությամբ գտնվող, Դեղատան 15 հասցեում գործող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգադրոշման կետից եւ այդ պահին նրա վրա է հարձակվում Տարոն Խաչատրյանը, հարվածում գլխին, խլում նրա պայուսակը եւ դիմում փախուստի: Լուսինեն վազելով կողոպտիչի հետեւից բղավում է եւ օգնություն կանչում: Տիգրան Մեծի 12 շենքի մոտակայքում վիրավոր Լուսինեն ընկնում է գետնին, իսկ այդ \"\"պահին մոտերքում է լինում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Մանվել Հակոբյանը, ով նկատում է, թե ինչպես է մի երիտասարդ՝ պայուսակը ձեռքին, նստում տաքսի ավտոմեքենա: Ոստիկանը մոտենում է Լուսինեին, եւ երբ տեղեկանում է, որ նրան կողոպտել են անմիջապես հասնում է այն տաքսուն, որի մեջ քիչ առաջ նստել էր պայուսակով երիտասարդը: Ոստիկանը հաջողում է հենց, ավտոմեքենայի մեջ բռնել Տարոնի ընկեր Մհեր Համբարձումյանին, իսկ Տարոնը դիմում է փախուստի: Այդ ժամանակ օպերլիազորը իրեն ամրակցված ատրճանակով նախազգուշական մեկ կրակոց է արձակում օդ, որպեսզի մոտակայքում իրենց ծառայությունը կատարող պարեկապահակային ծառայության ոստիկանները լսեն եւ մոտենան, ինչը եւ տեղի է ունենում: Քաղաքացիներն ու ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները Տարոնին հետապնդելով կարողանում են վնասազերծել Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ:
«Առավոտի» տեղեկություններով, Մհերն ու Տարոնը մեկ շաբաթ նախապես ճշտել են իրենց զոհի՝ Լուսինեի տեղաշարժը, ժամերը: Կողոպուտի օրը վարձում են տաքսի ավտոմեքենա, վարորդին ասելով, որ մեկնելու են Վանաձորի զորամասերից մեկը եւ մինչեւ մեկնելը պետք է ոսկու շուկայի մոտ իրենց ազգականին տեսնեն եւ նրանից վերցնեն սննդով լի պայուսակ: Այսօր քննչական մարմինը դիմելու է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խափանման միջոցը կալանք ընտրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել