Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ԿԼԻՆԻ ԵԹԵՐՈՒՄ՝ ԻՆՉ ԷԼ ՈՐՈՇԻ ՀՌԱՀ-Ը

Դեկտեմբեր 16,2010 00:00

\"\"

Այսօր ՀՌԱՀ-ն ընտրելու է այն հեռուստաընկերություններին, որոնց տրամադրվելու է արտոնագիր՝ 10 տարի հեռարձակում իրականացնելու համար: «Իմ սպասելիքները մեծ չեն, որովհետեւ ես դեռ չեմ կողմնորոշվել ու չեմ հասկացել, թե ի վերջո Սերժ Սարգսյանը ո՞ր ճանապարհով է գնալու՝ երկրի ժողովրդավարացմա՞ն, թե՞ մենաշնորհայնացման»,- www.a1plus.am-ին տված հարցազրույցում ասել է «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Սակայն նշել է, թե ինչ որոշում էլ կայացվի՝ «Ա1+»-ն աշխատել է, աշխատում է եւ աշխատելու է. «Մենք որպես հեռուստաընկերություն շարունակում ենք մեր աշխատանքը, խնդիրն ավելի շատ մեր կառավարության, մեր պետության վաղվա, ապագայի հարցն է: Մենք աշխատում ենք եւ կաշխատենք, իսկ դիմել ենք մրցույթի, որպեսզի մեր պրոֆեսիոնալիզմն ավելի ամրապնդենք եւ ընդլայնենք մեր գործունեության ոլորտը»: Մեսրոպ Մովսեսյանն ասել է. «Մեր մրցութային առաջարկը համարում եմ ուժեղ, լուրջ եւ իրատեսական ծրագիր, իսկ հանձնաժողովի մոտեցումը եթե կրկնվի, կրկնվեն այն հեքիաթները, որոնք տարիներ շարունակ լսել ենք՝ կնշանակի, որ մեր երկրում ոչինչ չի փոխվել, եւ փոփոխությունների մասին պետք է մտածի ժողովուրդը»: «Ա1+»-ի ղեկավարը հայտնել է նաեւ, որ առաջիկայում իրականացնելու են արբանյակային հեռարձակում. «Պայմանավորվածություններն արդեն կան: Մենք սպասում ենք հանձնաժողովի որոշմանը, սակայն մենք լինելու ենք եթերում՝ ինչ էլ հանձնաժողովը որոշի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել