Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԾԱԽՆԴԻ՞Ր, ՉՎՍՏԱՀՈ՞Ղ, ԹԵ՝ ԾԱԾԿԱՄԻՏ

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Մարդիկ շատ տարբեր են իրենց վարքագծով եւ ամեն նոր շփման ընթացքում, յուրաքանչյուր նոր իրավիճակում փորձում են պարզել, ամեն մեկն իր համար, թե ինչ մարդու հետ գործ ունեն։ Նրանց թվում կարող են լինել լուրջ, հավասարակշռված, խոհեմ, հարմարվող մարդիկ, կարող են լինել նաեւ՝ անզուսպ, թեթեւամիտ, անհավասարակշիռ, կամ էլ՝ շատ զգայուն, նրբանկատ եւ մեղմ, բայց կարող են լինել նաեւ՝ ընդգծված կոպիտ, բծախնդիր, պահանջկոտ եւ «անսիրտ»։ Քիչ չեն նրանք, ովքեր կասկածամիտ են, չվստահող, զգույշ։ Վերջապես՝ կարող ենք շփվել շատ աշխույժ, անհոգ, բարեհոգի եւ շատախոս մարդկանց։ Կա նաեւ մարդկանց եւս մեկ տեսակ՝ ծածկամիտներ: Հոգեբաններն ասում են, որ այս տիպի մարդիկ շատ հավատարիմ են, պահպանողական, տաքարյուն, բայց՝ հավասարակշռված: Իսկ ինչպիսին եք դուք, արդյո՞ք ծածկամիտ: Պարզեք:

1. Ընկեր-բարեկամները գիտե՞ն, թե որքան աշխատավարձ եք ստանում եւ որքան է կազմում ձեր ամսական ծախսած գումարը.

ա) ինձնից ավելի լավ- 2,

բ) մասամբ տեղյակ են -1,

գ) ամենեւին – 0:

2. Երբ ընկճված եք, դեմքի արտահայտությունից ձեր այդ հոգեվիճակը «կկարդա» …

ա) ամեն ոք – 2,

բ) միայն մտերիմ մարդիկ – 1,

գ) ոչ մեկը -0:

3. Անծանոթ մարդը կարո՞ղ է պատկերացում կազմել ձեր մասին՝ ուսումնասիրելով ձեր աշխատատեղը.

ա) միգուցե -1,

բ) իհարկե՝ ոչ -0,

գ) անշուշտ -2:

4. Եթե դուք վարագույր լինեիք, անպայման կլինեիք…

ա) թեթեւ ու թափանցիկ – 2,

բ) վառ ու երփներանգ -1,

գ) ծանր ու մուգ -0:

5. Որեւէ մեկին գաղտնիք ասելիս լռություն պահպանելու երդում պահանջո՞ւմ եք.

ա) երբեմն -1,

բ) երբեք -2,

գ) միշտ -0:

6. Ձեր զուգընկերուհին (զուգընկերը) ի՞նչ գիտի ձեր նախկին ընկերուհու (ընկերոջ) մասին.

ա) ամեն ինչ – 2,

բ) միայն անունը, տարիքն ու մասնագիտությունը -0,

գ) նրա հետ կապված մեկ-երկու զվարճալի դեպք -1:

Այժմ ամփոփեք արդյունքները: Եթե հավաքել եք 10 եւ ավելի միավոր – Դուք, ասես, բաց գիրք լինեք։ Իհարկե, մարդիկ սիրով մտերմություն են անում ձեր պես սրտաբաց ու անմիջական մարդկանց հետ։ Երբեմն ձեռնպահ մնացեք սակավ ծանոթների առաջ անկեղծանալուց։

5-9 միավոր – Բավական ճկուն ու զուսպ մարդ եք, կարող եք բացել ձեր սիրտն ուրիշի առաջ, բայց նաեւ ընդունակ եք լռել հրապարակման ոչ ենթակա բաների մասին։ Անշուշտ, վստահում եք մարդկանց եւ կարեւորում եք ոչ միայն դիմացինի գաղտնապահ լինելու ունակությունը, այլեւ ձեզ լսելու նրանց պատրաստակամությունը։

Մինչեւ 4 միավոր – Հավանաբար նախկինում խստորեն պատժվել եք անկեղծանալու համար եւ դաս եք քաղել դրանից։ Այժմ էլ ընկել եք մյուս ծայրահեղության մեջ կամ ձեզ թվում է, թե մարդկանց չեն հետաքրքրում ձեր գաղտնիքները։ Գուցե ծածկամտության շնորհիվ կարողանում եք թաքցնել ձեր թերությունները, սակայն դա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել