Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ 2010-Ի 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

Դեկտեմբեր 15,2010 00:00

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի (ՄԼՀՖ) հարցման արդյունքներով որոշվեցին մրցաշրջան 2010-ի Հայաստանի տասը լավագույն մարզիկները: Հարցմանը մասնակցել է մարզական թեմաներով գրող 47 լրագրող: Նրանք 2010 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչել են ծանրորդ, 77 կգ քաշային, գյումրեցի Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանին: Հայաստանի տասը լավագույն մարզիկների ցուցակն այսպիսի տեսք է ստացել:

\"\"
1. Տիգրան Գ. Մարտիրոսյան: Ծանրամարտ: 77 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն:

\"\"
2. Լեւոն Արոնյան: Շախմատ: Գրոսմայստեր: Կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն:

\"\"
3. Արսեն Ջուլֆալակյան: Հունահռոմեական ըմբշամարտ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

\"\"
4. Յուրի Պատրիկեեւ: Հունահռոմեական ըմբշամարտ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

\"\"
5. Հրաչիկ Ջավախյան: Բռնցքամարտ: Եվրոպայի չեմպիոն:

\"\"
6. Աշոտ Դանիելյան: Սամբո ըմբշամարտ: Աշխարհի չեմպիոն:

\"\"
7. Մելինե Դալուզյան: Ծանրամարտ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

\"\"
8. Գեւորիկ Պողոսյան: Ծանրամարտ: Եվրոպայի չեմպիոն:

\"\"
9. Ռոման Ամոյան: Հունահռոմեական ըմբշամարտ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

\"\"
10. Ռուբեն Ալեքսանյան: Ծանրամարտ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

\"\"

Հայաստանի 2010 թվականի լավագույն թիմ ճանաչվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակում պատմության մեջ առաջին անգամ տեղ է գրավել 59-րդ հորիզոնականում:

Մարզական լրագրողները հարցաթերթիկում նշել են եւս 10 մարզիկների անուններ՝ ծանրորդներ Արա Խաչատրյան, Հռիփսիմե Խուրշուդյան, Սմբատ Մարգարյան, բասկետբոլիստ Քրիստինե Քեփենեկյան, սամբիստներ Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան, ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյան, Յուրի Մովսիսյան, Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել