Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՄՐՑՈՒՅԹ

Դեկտեմբեր 15,2010 00:00

2011 թ. լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: Ինչպես տեղեկացրին մշակույթի նախարարությունից, հոբելյանական պետական հանձնաժողովը հայտարարել է անկախության 20-ամյակի խորհրդանիշի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր ու սեւ-սպիտակ տարբերակներով եւ ներկայացվի էլեկտրոնային կրիչի վրա, ինչպես նաեւ 50×60 սմ չափսի ստվարաթղթի վրա: Խրախուսվում է խորհրդանիշի ներկայացումը տարբեր նյութերի վրա (ծրար, ձեւաթուղթ, գովազդ եւ այլն): Լավագույն աշխատանքների համար սահմանված է մեկ գլխավոր (1 միլիոն դրամ) եւ մեկ խրախուսական (500 հազար դրամ) մրցանակ:

Հայտերն ընդունվում են մինչեւ 2011 թ. հունվարի 20-ը, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել