Բելառուսում երեկ մեկնարկել են այդ երկրի նախագահի նախնական ընտրությունները, որոնք անցկացվելու են մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ավելի քան 6 հազար ընտրատեղամասերում: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը: Ընտրությունների որոշիչ փուլը կանցկացվի դեկտեմբերի 19-ին: Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի պաշտոնին հավակնում է 10 թեկնածու, այդ թվում՝ արդեն 16 տարի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեքսանդր Լուկաշենկոն: