Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄՈՆԱԿՈՅԻ ԻՇԽԱՆԸ ՊՈՒՏԻՆԻՑ ԿԱՇԱՌՔ ԷՐ ՍՏԱՑԵԼ

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը (նկարում) մեղադրվում է Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինից կաշառք ստանալու մեջ: Այդ մասին հայտարարել է Մոնակոյի հետախուզական ծառայության հիմնադիր, իշխանի անվտանգության նախկին խորհրդական Ռոբերտ Էրինջերը: Independent-ը գրում է, որ Ալբեր Երկրորդը, որը Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ է, 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունից առաջ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից կաշառվել է իր ձայնը Սոչիի օգտին տալու համար: News.am-ի մատուցմամբ, Էրինջերը բողոք է ուղարկել ՄՕԿ, իսկ տեքստը հրապարակել է իր բլոգում: Նրա կարծիքով, Ալբեր Երկրորդը խախտել է ՄՕԿ-ի էթիկայի կանոնները՝ այլ երկրի ղեկավարից ընդունելով նվերներ եւ ծառայություններ, մասնավորապես, Մոնակոյի լեռներում ռուսաստանցի բանվորները ռուսական ոճով առանձնատուն են կառուցել իշխանի համար: Իսկ Սոչիի հաղթանակից հետո Ալբերը եղել է Պուտինի հյուրը:

Էրինջերը նշում է, որ իշխանը սերտ բարեկամական հարաբերություններ ունի նաեւ Պուտինի ընկեր, սենատոր Սերգեյ Պուգաչեւի հետ, որը հայտնի է որպես Կրեմլի բանկիր: Էրինջերը՝ որպես Մոնակոյի հետախուզական ծառայության հիմնադիր ու ղեկավար, փորձել է խանգարել ռուս քաղաքական գործիչների, բիզնեսի եւ կրիմինալի ներկայացուցիչների ներթափանցումը իշխանի բարեկամների նեղ շրջանակ, սակայն 2008-ին պաշտոնանկ է արվել: Էրինջերն իր պաշտոնանկությունը համարում է անօրինական եւ ԱՄՆ-ում դատի է տվել իշխանին: Քանի որ դատական քննությունը դեռ չի ավարտվել, իշխանի պալատում եւ ՄՕԿ-ում առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանել մեղադրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել