Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդներին ազատել են առանց ուժ գործադրելու

Դեկտեմբեր 15,2010 00:00

\"\"Ֆրանսիական Մյուլուզ քաղաքում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեքշաբթի օրը ազատել է քաղաքում գործող՝ ընտանեկան լուրջ խնդիրների հետ բախված կանանց եւ նրանց երեխաներին ապաստան տվող կենտրոնի տնօրենին եւ նրա տեղակալին, որոնց զինված մի տղամարդ պատանդ էր պահում՝ պահանջելով հանդիպել կենտրոնում գտնվող իր նախկին ընկերուհու հետ: ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, միջադեպի հանգամանքները ճշտվում են: Քաղաքապետարանի տվյալներով, 21-ամյա տղամարդը քաջ հայտնի է ոստիկանությանը: Պատանդներին անազատության մեջ պահող տղամարդը ուզում էր, որ իր նախկին կենակցի հետ դատական վեճը, որը վերաբերում է համատեղ կյանքում ունեցած երեխայի նկատմամբ նրա ծնողական իրավունքներին, լուծվի իր օգտին: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը սկսել էր բանակցություններ վարել հանցագործի հետ եւ կարողացել էր պատանդներին ազատ արձակել առանց ուժ գործադրելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել