Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկեք տեսեք՝ համոզվեք

Դեկտեմբեր 15,2010 00:00

Ունեմ բազմաթիվ գյուտեր ու արտոնագրեր, որոնք կիրառելու դեպքում կլուծվեն մարդկության առջեւ ծառացած՝ գլոբալ տաքացման եւ էներգետիկ ճգնաժամի պրոբլեմները: Կուզեի գյուտերիցս մի քանիսը թվարկել՝ հիդրոէլեկտրակայան, որը մի լեռնային ջրառատ գետով կբավարարի մարդկանց էներգետիկ պահանջները, հողմաէլեկտրակայան, որը, կախված չափերից, կարող է տալ ատոմակայանից շատ էլէներգիա:

Կա «հավերժական շարժիչի» գյուտ, որը կիրառելու դեպքում շոգից խեղդվող քաղաքները կապահովվեն զով օդով ու էլեկտրաէներգիայով՝ առանց վառելիքի այրման: Ունեմ առանց ծուխ արտանետելու աշխատող կաթսայատան գյուտ: Իմ մտածած «մետաղաձուլական գործարանի» գործարկումից եւս ծուխ ու ջերմություն չի լցվի մթնոլորտ: Ունեմ ավտոմեքենայի խլացուցչի, ճանապարհի պատվածքի գյուտ: Վերջինիս դեպքում ձմռանը ճանապարհները չոր կլինեն:

Իսկ ո՞րն է այս հոդվածի պատճառը: Բոլոր արտոնագրերը կան, սակայն ոչ ոք չի հետաքրքրվում դրանցով: Մի ասեք՝ դիմեք երկրի իշխանություններին, դիմել եմ ու ոչ մի օգտակար պատասխան չեմ ստացել: Ամեն անգամ մտավոր սեփականության գործակալությունում ինձ ստիպում են իրերը իրենց անունով չկոչել: Դրա համար էլ «հավերժական շարժիչը» ուրիշ անունով ներկայացնելով, ստացել եմ տարբեր արտոնագրեր:

Ես ապացուցել եմ, որ ֆիզիկայում կան բազմաթիվ սխալ բանաձեւեր, որոնք արգելք են հանդիսանում մարդկությանը՝ ճիշտ մտածել, այսօր եկել է ժամանակը դրանք ուղղելու: Որոշ բանաձեւեր օգտագործելիս նույնիսկ սխալ են հաշվում երկրագնդի տարիքը: Ներկայումս իմ կողքին կանգնած են շատ խելացի մարդիկ, որպեսզի համատեղ ջանքերով ֆիզիկայի օրենքների եւ բանաձեւերի գերիներին ստիպենք, որ ուղղեն այդ սխալները եւ կիրառեն բոլոր առաջարկվող գյուտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել