Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԸ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆՆ Է

Դեկտեմբեր 15,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց ՀՀ մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման՝ կողոպուտի կապակցությամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Այս անգամ, ինչպես նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, դատարանի ձեռքում է ամբաստանյալ Սուրեն Մելքոնյանի պաշտպան Նարինե Թովմասյանի նամակ-միջնորդությունը, համաձայն որի՝ բարձր ջերմությամբ եւ անկողնային հիվանդ լինելու պատճառով նա չի կարող մասնակցել դատավարությանը, թեեւ, ըստ նամակի, պաշտպանյալի համաձայնության դեպքում դատավարությունը կարող էր շարունակվել: Ի պատասխան նախագահողի հարցին, թե ի՞նչ որոշում է կայացնում, Ս. Մելքոնյանը կցկտուր հայտարարեց. «Ես պահանջում եմ, որ իմ պաշտպանը ներկա լինի, առանց նրա չեմ ուզում շարունակվի դատավարությունը»: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը, որը դատարանում էր նախքան նախագահողի գալը, լքեց նիստերի դահլիճը՝ ինչ-որ ցուցումներ տալով մյուս մեղադրողին՝ Նիկոլ Տիգրանյանին: Դատական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել