Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Դեկտեմբեր 15,2010 00:00

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ» կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին եւ Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:

Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը» եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր: Բահինիի Հայաստան կատարած այցի նպատակն էր մարդասիրական ականազերծման եւ ականներից տուժածներին օգնություն տրամադրելու ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Բահինին բարձր է գնահատել ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման ոլորտի բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի՝ պետական ոչ առեւտրային կառույց դառնալուց հետո «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը» կարող է համագործակցել եւ տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն ցուցաբերել ականազերծման կենտրոնին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գալիք տարվա սկզբին «Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդի» եւ ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի միջեւ ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել