Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՎԵՐ ԴԵՂ

Դեկտեմբեր 15,2010 00:00

Անվավեր է ճանաչվել Ֆ. Հոֆման-Լա Ռոշ Լտդ Շվեյցարիայի արտադրության «Տիբերալ (օրնիդազոլ) 500մգ (10) թաղանթապատ դեղահաբեր» դեղի գրանցումը:

Ինչպես Panorama.am-ին տեղեկացրել են առողջապահության նախարարությունից, բացի դեղամիջոցի անվավեր ճանաչելուց, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրամանով հանրապետությունում նաեւ դադարեցվել է նշված դեղի շրջանառությունը:

Նշենք, որ նախարարը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը եւ հաշվի առնելով առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի 2010թ. նոյեմբերի 26-ի 11-2/10 նիստի եզրակացությունն ու Ֆ.Հոֆման-Լա Ռոշ ընկերության գրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել