Դեկտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի օդանավակայանով տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը թաքցված է եղել ճամպրուկի թաքստոցում, իսկ Մեղրիի հսկիչ-անցագրային կետով փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է վերոհիշյալ հանցագործության կազմակերպիչը, որի մոտ հայտնաբերվել է նույնատիպ թմրամիջոց: «Զվարթնոց» օդանավակայանում եւ Մեղրիի հսկիչ-անցագրային կետում առգրավվել է 3 կգ 680 գրամ ընդհանուր քաշով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հարուցվել է քրգործ: Նախաքննությունը կատարում է ԱԱԾ քննչական վարչությունը։