Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՍԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դեկտեմբեր 15,2010 00:00

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԼՂՀ ճանաչման խնդրին եւ Ազգային ժողովում դրա քննարկմանը: Նա ասել է, որ պատրաստվում է հանդիպել «Ժառանգության» անդամներին եւ պարզել, թե Ղարաբաղի անկախությունն ի՞նչ սահմաններով են նախատեսում ճանաչել: Եթե ճանաչումը պետք է լինի ներկայիս սահմանով, գեներալը երկու ձեռքով կողմ է դրան: Սակայն եթե ճանաչումը պետք է լինի մեկ, երկու կամ երեք շրջան հանած՝ ապա ինքը դեմ է այդպիսի ճանաչմանը:

Ըստ զինվորականի՝ Ազգային ժողովի մեծամասնությունը չունի այդ խնդրի վերաբերյալ միասնական հայեցակարգ, պատկերացում, եւ սպասում է, թե ինչ կասի Սերժ Սարգսյանը: Գեներալի կարծիքով, եթե համապատասխան ցուցում լինի, ապա մեծամասնությունը գուցե անդրադառնա այդ հարցին: Նա միեւնույն ժամանակ համաձայնել է այն մտքին, որ ճանաչումը կարող է խնդիրներ առաջացնել միջազգային հանրության հետ եւ մեծացնել պատերազմի հավանականությունը, քանի որ դա որոշակի հակասության մեջ կմտնի միջազգային իրավունքի հետ: Բայց դա, ըստ Կոմանդոսի, քաղաքական գործիչների եւ քաղաքագետների մասնագիտական դիտարկման հարց է, քանի որ ինքը որպես զինվորական կարող է անձնական կարծիք հայտնել, ինչը կարող է եւ սխալ լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել