Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԻ՞ՇՏ Է

Դեկտեմբեր 15,2010 00:00

«Վիքիլիքս» կայքի հրապարակումներում ԱՄՆ դավադրություն չկա, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ»,- երեկ ՌԱՀԿ-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է Ռիչարդ Կիրակոսյանը: Քաղաքագետը գտնում է, որ այդ հրապարակումները ամոթալի իրավիճակում են դնում ԱՄՆ-ին: Կեսկատակ-կեսլուրջ նա նշել է, որ մոտակա ժամանակներում ԱՄՆ արտաքին քաղաքականությունում ամենաշատ օգտագործվող բառը լինելու է «ներողությունը»: Վիքիլիքսի՝ Հայաստանին վերաբերող բացահայտումները ուժեղացնում են Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքերը: Ասենք, դրանցում նշված է, որ հայ-թուրքական հարաբերություններում խնդիրներ ծագում են հիմնականում Թուրքիայի կողմից: Ադրբեջանից եկող փաստաթղթերը եւս վկայում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ճիշտ է: Հայաստանի համար բացասական հետեւանք, ըստ վերլուծաբանի, կարող է ունենալ զենքի վաճառքի վերաբերյալ բացահայտումը, որը երկրին կարող է դնել պատժամիջոցների սպառնալիքի տակ: Այս դեպքում փորձագետը կարծում է, որ Հայաստանի պատասխանը գրագետ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել