Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Դեկտեմբեր 15,2010 00:00

«Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին” բանաձեւի նախագծի քննարկման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Այս մասին henaran.am-ի հետ բացառիկ զրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Ժոզեֆ Դեյսի մամուլի խոսնակ Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմատնանշելով նախագծի քննարկման հնարավոր ժամկետները: Նրա խոսքով՝ բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգվել է հեղինակի՝ Ադրբեջանի խնդրանքով: “ՄԱԿ-ի ԳԱ-ի հաջորդ նստաշրջանը կսկսվի 2011-ի սեպտեմբերի 13-ին»,-հավելել է Ջին-Վիկտոր Նկոլոն՝ չմեկնաբանելով հenaran.am-ի այն հարցադրումը, թե ինչու է Բաքուն հետաձգում նախագծի քննարկումը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում հետաձգվեց Բաքվի նախաձեռնած “Ադրբեջանի «օկուպացված» տարածքների մասին” բանաձեւի նախագծի քննարկումը: Ի դեպ, սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում, դարձյալ Ադրբեջանի նախաձեռնությամբ, հետաձգվեց նույն բանաձեւի նախագծի քննարկումը:

Փորձագիտական շրջանակների գնահատմամբ, իր իսկ հեղինակած բանաձեւի նախագծի քննարկման հետաձգումը Բաքվի կողմից պայմանավորված է այն իրողությամբ, որ Բաքուն գիտակցում է, որ այն ձախողվելու է ԳԱ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել