Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՉԻ՞ ԾԵԾԵԼ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հեռուստառեժիսոր Մարինա Յաբլոկովային ծեծի ենթարկելու համար պատրաստ է պատիժ կրել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրկորովն ու Յաբլոկովան պայմանավորվել են խաղաղության համաձայնագիր կնքել, որը կստորագրվի մոտ ժամանակներս: Մինչ այդ էլ խոսվում էր այն մասին, որ հայտնվել է մի սիրողական տեսանյութ, որում մանրամասն երեւում է այդ չարաբաստիկ օրը կատարվածը: Այդ տեսանյութում ապացուցվում է, որ Կիրկորովը չի ծեծել Յաբլոկովային, այլ հրել է եւ ուզել է խփել, բայց աղջիկը փախել է եւ մտել կուլիսների հետեւը: Ասում են, որ հենց այդ տեսանյութի հայտնվելու պատճառով է Յաբլոկովան համաձայնվել հաշտություն կնքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել