Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Յուրաքանչյուր 5-րդ կինը գիրանում է մոտ 9,5 կգ-ով ամուսնության առաջին տարվա ընթացքում: Այդ մասին են վկայում բրիտանական գիտնականների հետազոտության արդյունքները, որոնց մասնակցել են մոտավորապես 3000 ամուսնացած կանայք: Հարցման մասնակիցների 42%-ը խոստովանել է, որ կտրուկ գիրության պատճառը ընդհանուր հանգիստ վիճակն է, մինչդեռ 22%-ը կարծում է, որ ամուսնությունից հետո վերացել է տղամարդու վրա տպավորություն թողնելու անհրաժեշտությունը: Ոմանք նշել են, որ ամուսնանալուց հետո չեն հետեւել առողջ սննդակարգին: Ամուսնացած կանանցից շատերի հավաստմամբ՝ նախքան այդ նրբակազմ լինելու գլխավոր դրդապատճառը ամուսնությունը եւ ամուսնանալու հեռանկարն էր: Ամուսնության հենց առաջին տարվա ընթացքում կանանց 21%-ի մոտ սկսվել են ընտանեկան վեճեր՝ հենց գիրության պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել