Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ԲԱԼԻԿ, ՄՅՈՒՍԸ՝ ՈՒԺ, ՄԵԿ ՈՒՐԻՇՆ ԷԼ՝ ՓՈՂ Է ԽՆԴՐՈՒՄ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Ինչե՞ր ասես, որ չեն ուզում ձմեռ պապից

Ամանորին հաշված օրեր են մնացել: Գերզբաղված երգիչ-երգչուհիները, դերասան-դերասանուհիները շարունակում են լարված աշխատանք տանել այս օրերին, որպեսզի հավուր պատշաճի ներկայանան իրենց սիրելի հանդիսականին, երկրպագուներին՝ թե՛ հեռուստաէկրաններից, թե՛ բեմերից: «Առավոտը» նրանցից հետաքրքրվեց, թե ինչ երազանքներ ունեն նրանք՝ կապված Ամանորի, Ձմեռ պապի հետ: Ի՞նչ են երբեւէ խնդրել Ձմեռ պապից փոքր ժամանակ ու ի՞նչ են ուզում 2011 թվականին:
\"\"«Ես հավատում եմ, որ Ձմեռ պապ, այնուամենայնիվ, կա»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ երգչուհի Էմմին, ով, ի դեպ, 2011-ին Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլում»: Էմմին ասաց, որ երբեւէ չի դադարել հավատալ հեքիաթին: «Երբ փոքր էի, Ձմեռ պապը ինձ միշտ հյուր էր գալիս ու բերում ուզածս նվերը: Թեպետ ցանկություններիս մասին նախապես մայրիկիս հայտնած էի լինում: Եվ չեմ հիշում մի տարի, որ Ձմեռ պապը չկատարեր «պատվերս»: Մի տարի էլ գունավոր ծամոններ էի ուզել: Առատաձեռն Ձմեռ պապը ինձ գունավոր ծամոնների մի ահռելի մեծ չափերի տուփ բերեց: Շատ \"\"էի ուրախացել…»,- պատմում է երգչուհին ու երկար մտորում այն հարցի շուրջ, թե ի՞նչ ուզի Ձմեռ պապից այս տարի: «Թող իր պարկով մեկ ինձ ուժ բերի, որպեսզի կարողանամ հաղթահարել 2011 թվականի բոլոր այն փորձությունները, որոնք դրված են իմ առջեւ»,- հավելեց Էմմին:
Դերասան Իշխան Ղարիբյանն էլ նշեց, որ իրեն էլ ամեն տարի Ձմեռ պապ այցելել է: «Սովորաբար ֆուտբոլի գնդակ էր բերում, քանի որ ես ֆուտբոլի մեծ երկրպագու եմ»,- պատմում է Իշխանը: Դերասանը ասաց նաեւ, որ Ձմեռ պապի կերպարը իր համար հոգեհարազատ է: Շատ անգամ է կերպարանափոխվել եւ Ձմեռ պապի դեր տարել: Ըստ այդմ, իր գործընկեր Ձմեռ պապից Իշխանը 2011-ին նոր դեր կամեցավ ստանալ, բայց որ այն իր համար ճակատագրական լինի:
\"\"Իսկ դերասան Էրվին Ամիրյանը երբեւէ չի կրել Ձմեռ պապի համազգեստ: «Երաժշտական թատրոնում, որտեղ աշխատում էի, տոնածառներ չէինք խաղում, իսկ ռուսական թատրոնում կա համապատասխան դերասան, ում եւ դերը շատ սազում է: Պետք է ասեմ, որ երբեւէ ցանկություն չեմ էլ ունեցել Ձմեռ պապ դառնալու»,- ասում է Էրվինը ու հավելում, որ փոքր տարիքում միշտ Ամանորին ունեցել է իր ցանկացած մեքենան, խաղալիքը կամ այն, ինչ սովորաբար շատ են սիրում տ\"\"ղաները: «Թող Ձմեռ պապը այս տարի բերի հաջողություն, առողջություն ընտանիքիս անդամներին եւ լիքը փող»,- հայտնեց դերասանը:
ՀՏ Հայկոն միշտ էլ գիտեր, որ Ձմեռ պապիներ միայն հեքիաթներում են լինում, բայց, այդուհանդերձ, շարունակում էր նվերներ ակնկալել հենց Ձմեռ պապից: «Միշտ էլ կիսատ-պռատ եմ հավատացել նրա գոյությանը: Կոնկրետ չեմ էլ հիշում, թե ինձ ո՞վ ասաց, որ Ձմեռ պապ գոյություն չունի: Հավանաբար, ինքս եմ եկել այդ եզրակացությանը»,- ասաց ռեփերն ու ավելացրեց, որ հիշարժան է իր համար եղել Ձմեռ պապից ստացած բասկետբոլիստների նկարներով ալբոմը: Իսկ քանի որ Հայկոն պատրաստվում է հայրիկ դառնալ, բնականաբար՝ Ձմեռ պապից իր տիկնոջ՝ Սյուզիի հետ միասին խնդրեցին օրորոց բերել:
Դերասանուհի Իրա Հարությունյանը փոքր տարիքում հավատացել է Ձմեռ պապի գոյությանը եւ հիմա էլ փորձում է հավատալ դրան. «Շատ եմ կամենում, որ որդիս էլ հավատա Ձմեռ պապի գոյությանը»,- ասում է Իրան ու հավելում, որ նվերներ միշտ էլ ստացել է: «Միշտ սպասում էի, որ ժամը 12-ին դուռը կզանգեն, եւ ես կստանամ երկար սպասված նվերս: Հետո, երբ մեծացա, հասկացա, որ դա ծնողներս էին անում, իսկ դուռը, բնականաբար, զանգում էին հարեւանները»,- ժպիտով պատմում է դերասանուհին ու հիշում, որ մի տարի էլ տոնածառ է «գտել» իրենց տան շեմից: «Դա քեռուս կողմից արված նվերն էր, այդ տարի շատ էի տխրել, որ չունեի բնական եղեւնի»,- ասաց դերասանուհին եւ հայտնեց իր ցանկությունները Ձմեռ պապին: Դերասանուհին ոչ մի նյութական բարիք չցանակացավ, ասաց միայն, թե ուզում է, որ Ձմեռ պապը լավ տրամադրություն բերի իրեն եւ ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:
\"\"Երգիչ Մարատ Հայրապետյանն էլ, ի տարբերություն շատերի, դժվարացավ իր ցանկությունների մասին խոսել, քանի որ դրանք շատ-շատ են: «Միշտ \"\"հավատացել եւ շարունակում եմ հավատալ, որ Ձմեռ պապը հորինված հերոս չէ: Նա դրական լիցքեր է մարդկանց հաղորդում»,- ասում է Մարատն ու հավելում, որ պահանջներ, որպես այդպիսիք, երբեք չի դրել Ձմեռ պապի առջեւ: «Միշտ ուրախացել եմ այն նվերով, որ նա ինձ բերել է»,- պատմում է երգիչը: Ի դեպ, Մարատը նաեւ ասաց, որ նամակներ Ձմեռ պապին երբեւէ չի գրել:
Դերասան Գագիկ Մադոյանի աչքերն էլ, ինչպես ասում են, հարազատ եղբայրն է բացել, ով ողջ գիշեր աչք չի կպցրել՝ միայն թե տեսնի, ինչպես է Ձմեռ պապը գալիս եւ նվերներ բերում: «Եղբայրս տեսել էր, թե ինչպես է մայրս բարձի տակ նվեր դնում: Մի անգամ էլ նա անմիջապես արթնացրեց ինձ եւ պատմեց այդ մասին: Այդ օրվանից հասկացա, որ Ձմեռ պապը հորինված հերոս է»,- ասում է Գագիկը: Դերասանը նաեւ նշեց, որ Ձմեռ պապից միշտ շոկոլադ է խնդրել: Իր իսկ խոսքերով, մինչ հիմա էլ այդ թուլությունն ունի: Խոսելով երազանքների մասին, Գ. Մադոյանը ասաց, թե ցանկանում է, որ Ձմեռ պապը իրեն այս տարի ոչ թե շոկոլադ, այլ բալիկ բերի:
«Չիմանաք, թե այդքան միամիտ երեխա եմ եղել»,- զրույցի ընթացքում ասաց երգչուհի Սոնա Շահգելդյանը ու հավելեց, թե գիտեր, որ Ձմեռ պապ գոյություն չունի, եւ նվերները մայրն է անում: Այնուամենայնիվ, «միշտ \"\"պատկերացնում եմ Ձմեռ պապին սահնակով ու եղնիկներով»,- շարունակում է անկեղծ զրույցը երգչուհին, հիշելով, որ Ձմեռ պապը իր համար միշտ էլ նվերներ բերել է: «Մի անգամ շնիկ էի ուզել, թութակ… եւ նա բերեց»,- ասաց Սոնան եւ 2011-ի համար նյութական ոչ մի բարիք չցանկացավ Ձմեռ պապից, փոխարենը բոլորի համար առողջություն խնդրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել