Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնանկ է արել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը: Մոթաքիի պարտականությունները կատարելու է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին: Սալեհին զբաղեցնում է նաեւ Իսլամական հանրապետության փոխնախագահի պաշտոնը: Մոթաքին ղեկավարում էր արտաքին քաղաքական գերատեսչությունը գրեթե յոթ տարի: Պաշտոնանկության պատճառների մասին չի նշվում: