Հարավկորեական ձկնորսական նավը՝ անձնակազմի 42 անդամներով հանդերձ, երեկ, առավոտյան խորտակվել է Անտարկտիդայի ափերի մոտ՝ Նոր Զելանդիայից դեպի հարավ գտնվող 2,5 հազար կմ- ի վրա: Տեղի ունեցած ողբերգության արդյունքում 5 մարդ զոհվել եւ 17-ը անհայտ կորել է: 20 նավաստու հնարավոր է եղել փրկել: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, նավի անձնակազմի 11 անդամները ինդոնեզացիներ, 11-ը՝ վիետնամցիներ, 8-ը՝ հարավկորեացիներ, 3-ը՝ ֆիլիպինցիներ եւ մեկը ռուսաստանցի են եղել:
Հարավկորեացիները խորտակված նավի անձնակազմին փրկելու եւ անհետ կորածներին հայտնաբերելու համար աջակցություն ստանալու նպատակով դիմել էին նորզելանդացիներին: Ձկնորսական նավի խորտակման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: