Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին (նկարում) հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած Դեմոկրատական կուսակցության հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ կիրակի օրը Կոսովոյում անցկացվեցին առաջին խորհրդարանական ընտրությունները Սերբիայի նախկին երկրամասի կողմից 2008 թվականին անկախություն հռչակելուց հետո: Կոսովոյի սերբական փոքրամասնությունը բոյկոտել էր ընտրությունները: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: