Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆ ԽԱԽՏԵՑ ԱՆԴՈՐՐԸ

Դեկտեմբեր 14,2010 00:00

Երեկ «Առավոտին» մի քանի ծնողներ, որոնց երեխաները սովորում են  Սլավոնական միջնակարգ դպրոցում, հայտնեցին, որ վերոնշյալ դպրոցի երրորդ դասարանցիները արդեն մի քանի օր է՝ բոյկոտել են դասերը: Պատճառը, նրանց ներկայացմամբ, հինգ հոգանոց դասարանում հայտնված նորեկն է՝ Գ. Վ.-ն, ով խախտել է համադասարանցիների անդորրը: Ծնողները բողոքեցին, թե նա ստորացնում է իրենց երեխաներին, հայհոյում, խանգարում դասերը:  Ծնողները իրենց մտահոգող հարցով դիմել են դպրոցի տնօրեն Յ. Յակովենկոյին, սակայն առայժմ մնացել են անարձագանք:
«Առավոտը» դպրոցում ստեղծված իրավիճակի մասին պարզաբանում խնդրեց դպրոցի տնօրենից, ով հաստատեց մեր տեղեկությունները, ասաց, որ երրորդ դասարանցիները, իսկապես, մի քանի օր չեն հաճախել դպրոց՝ իրենց համադասարանցու ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Մանրամասներ հեռախոսազրույցի ընթացքում տնօրենը չցանկացավ հաղորդել, ասելով, թե դրանք «ներքին խոհանոցի» հարցեր են: Ըստ Յ. Յակովենկոյի, արդեն դպրոց է հրավիրել ծնողներին, որոնց հետ զրույց է ունեցել եւ գործին լուծում տվել: Տնօրենը հավաստիացրեց, որ երեխաները կրկին հաճախելու են դպրոց:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել