Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի շրջակա սարերում եւ տարածաշրջանի այլ բարձունքներում շարունակում են մոլեգնել հրդեհները: Դրանց հետեւանքով ոչնչանում է ոչ միայն սարերի չորացած խոտը, այլ նաեւ այդ տարածքների կենդանական աշխարհը: Այդ տարածքներն առանց այն էլ լերկ են, զուրկ անտառներից: Հրդեհներից սեւացած սարերը շատ մռայլ տպավորություն են թողնում: