Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդաքարցիներին ահաբեկել են

Դեկտեմբեր 14,2010 00:00

Երեկ նախագահականի մոտ գյուղովի բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Վարդաքար գյուղի բնակիչները: Հիշեցնենք, որ գյուղացիներին զայրացրել էր իրենց դպրոցը հարեւան գյուղի՝ Նոր կյանքի դպրոցին միավորելու ծրագիրը: Վարդաքարցիները բողոքում են, որ դպրոցի շենքի վերանորոգման համար կառավարությունը 2010թ.-ին նախատեսել էր մոտ 356 մլն դրամ, սակայն խաբել էր՝ դպրոցի հին շենքը «Ջինշին» կազմակերպության ձեռքով քարուքանդ անելով: «Եթե չէին սարքելու, ինչու՞ դպրոցը ավերակ դարձրեցին, մեր կոտրած տաշտակով էլ յոլա կգնայինք»,- վրդովվում էին վարդաքարցիները:
Երեկ նրանք իրենց բողոքը ներկայացրել են նախագահական, որտեղից խոստացել են տարբեր գերատեսչություններից կազմված պատվիրակություն ուղարկել գյուղ՝ հարցը տեղում ուսումնասիրելու համար: Նշենք, որ նախքան մայրաքաղաք հասնելը, վարդաքարցիները ահազանգել էին մեր խմբագրություն՝ տեղեկացնելով, որ Շիրակի մարզպետարանն ու մարզային ոստիկանությունն ամեն ինչ անում են իրենց նախագահական չթողնելու համար, վերոհիշյալ երկու կառույցներից ահաբեկել են գյուղացիներին՝ ասելով. «Եթե տեղներիցդ շարժվեք, ձեր երիտասարդներին կձերբակալենք»: Վարդաքարցիների բողոքելով, վախեցրել ու փախցրել են անգամ այն ավտոբուսի վարորդին, որին վարձել էին իրենց մայրաքաղաք հասցնելու համար:
Մեզ ահազանգողների ներկայացնելով, մարզպետարան են հրավիրել գյուղապետին՝ պահանջելով զսպել համագյուղացիներին: Արհամարհելով այս ամենը՝ երեկ վարդաքարցիները սեփական մեքենաներով հասան նախագահական, որտեղից եւ անհամբեր սպասում են իրենց դպրոցի խնդրի լուծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել