Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ISO՝ ՎԻՎԱՍԵԼԼԻՆ

Դեկտեմբեր 14,2010 00:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, ստացել է ISO 9001: 2008 համապատասխանության սերտիֆիկատ՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում այդ առումով եւս դառնալով համապատասխան փաստաթուղթ ստացած առաջին ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխան՝ Որակի կառավարման համակարգի ներդրման նախագիծը մեկնարկեց 2009-ի նոյեմբերին: ISO 900:2008-ի պահանջներին համապատասխան Որակի կառավարման համակարգը գործարկելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներից պահանջվեց մեկ տարուց էլ քիչ ժամանակ: ISO 9001:2008 սերտիֆիկատը ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է բջջային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման եւ հաճախորդների սպասարկման ոլորտների համար: Այն ուղղված է մատուցվող ծառայությունների եւ հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ու հաճախորդների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաեւ ընկերության գործառություններին առնչվող պարտադիր եւ կարգավորող պահանջների շրջանակներում անընդհատ բարելավմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել