Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՕՐԻՆԻ ԹԻԹԵՌՆԻԿ

Դեկտեմբեր 14,2010 00:00

ՀՀ Պետեկամուտների կոմիտեում օրերս տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Թիթեռ» բար-սրճարանը գործում է ապօրինի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ բար-սրճարանը, իրոք, հարկային մարմիններում հաշվառված չէ եւ շուրջ մեկ ամիս գործում է հարկային դաշտից դուրս՝ զբաղեցնելով 50քմ տարածք: Ապօրինի ձեռնարկատերը Երեւանի բնակիչ Խաչիկ Աթանեսյանն է:
Դադարեցվել է մսամթերքի ապօրինի արտադրամասի գործունեությունը, որը Շենգավիթում ծավալել էր Գ. Ամիրյանը՝ առանց համապատասխան թույլտվության եւ հարկային մարմիններում հաշվառվելու, իսկ մայրաքաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ Գ. Մարտիրոսյանն էլ՝ դարձյալ առանց պետական գրանցման, կազմակերպել էր մետաղյա դռների ապօրինի արտադրություն: Էջմիածնում եւ Իջեւանում էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում հայտնվել էին ալկոհոլային խմիչքների շշալցման ապօրինի երկու արտադրամասեր. էջմիածինցի Կ. Բազոյանը զբաղվել է օղու շշալցմամբ, իջեւանցի Վ. Վերանյանն էլ զբաղվել է օղու եւ կոնյակի շշալցմամբ: Իսկ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում էլ դադարեցվել է կոշիկի ապօրինի արտադրամասի՝ հարկային դաշտից դուրս գործունեությունը, որը ծավալել էր քաղաքացի Կարեն Անդրեասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել