Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՌԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Դեկտեմբեր 14,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ բնապահպանության նախարարությունն ու բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփնի» հանքարդյունաբերական ձեռնարկությունում տարեկան, հերթական ստուգումներ են իրականացրել եւ խախտումներ են հայտնաբերել: Բնապահպանական տեսչության Սյունիքի մարզային կառույցը հրաժարվեց որեւէ տեղեկություն տրամադրել, «Դինո Գոլդ Մայնինգ քամփնիից» ասացին, որ ստուգումների արդյունքները նոր են ստացել, առարկություններ ունեն, որոնք կհրապարակեն ստուգումների արդյունքները լուրջ ուսումնասիրելուց հետո միայն, բնապահպանության նախարարությունից էլ ասացին, որ ստուգումները դեռ շարունակվում են, մանրամասներ կհաղորդեն միայն ստուգումները ամփոփելուց հետո:
Հիշեցնենք, որ այս ընկերությունում 2007-2008 թվականներին  բնապահպանության նախարարության եւ տեսչության իրականացրած կրկնակի ստուգումների արդյունքները այդպես էլ չհրապարակվեցին («Առավոտ», 30.
10.2009): Իսկ ընկերությունը ՀՀ պետեկամուտների կոմիտե տվյալներ է ներկայացրել, ըստ որի՝ 2009 թվականին վնասով է աշխատել՝ 7 միլիարդ վնաս է կրել («Առավոտ», 16.07.2010): Լուսանկարում ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալլետան է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել