Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիչը չէր տիրապետում իրավիճակին

Դեկտեմբեր 11,2010 00:00

«Հատիս» կանանց բասկետբոլային ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի պաշտոնանկության մասին լուրն առաջինը «Առավոտն» էր հրապարակել: Դրան հաջորդեցին այլ լրատվամիջոցներում մասնագետի ազատման պատճառների մասին մեկնաբանությունները, որոնցում գլխավորը, թերեւս, այն է, որ Ղազանչյանը Հայաստանից հեռացել է նեղացած: Ինչո՞ւ, իրականում ի՞նչն է պատճառ հանդիսացել, որ ակումբը հրաժարվել է նրա ծառայություններից: Երեկ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, «Հատիս» ակումբի վարչության անդամ Հրաչյա Ռոստոմյանից ստացանք լրացուցիչ մեկնաբանություններ, որոնք, կարծում ենք, հիմնավոր են եւ հարցին վերջակետ կդնեն: «Ես իմ պաշտոնական մեկնաբանությունում արդեն հայտարարել եմ, որ «սեփական դիմումի համաձայն» ձեւակերպումն ակումբն արել է նրա հետագա կարիերային չվնասելու նպատակով: Իսկ քանի որ խնդիրը մնացել էր առկախ եւ դարձել ԶԼՄ-ների քննարկան թեմա, տեղեկացնեմ, որ այս տարի թիմում չկար մարզական կարգապահություն, մարզիչը չէր տիրապետում իրավիճակին, որի պատճառով էլ աղջիկների մեջ համերաշխության մթնոլորտն էր բացակայում: Այստեղից էլ՝ այս տարի Եվրագավաթի խաղարկության շրջանակներում «Հատիսի» չորս պարտությունները խաղացված չորս հանդիպումներում»:
Եթե խոսքը այլ երկրի ու այլ մարզաձեւի մասին լիներ, նման ձախողումից հետո մարզիչն ինքը հրաժարական կտար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել