Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը հերքում է. Աշտիանին ազատ չի արձակվել

Դեկտեմբեր 11,2010 00:00

Գերմանական իրավապաշտպան կազմակերպություններից մեկը դեկտեմբերի 9- ին հայտարարություն է տարածել առ այն, թե տեղեկություն ունի, որ Իրանի իշխանություններն ազատ են արձակել ամուսնական դավաճանության եւ ամուսնու սպանության մեջ մեղադրվող Սաքինե Մոհամադի Աշտիանիին, ով մահապատժի էր դատապարտվել՝ քարկոծման միջոցով: Այդ մասին հաղորդում է  «Ազատություն» ռ/կ-ն:
«Ընդդեմ քարկոծման» կոչվող գերմանական կազմակերպության ղեկավարն ասել էր, թե Իրանի իշխանություններն առաջիկայում կհաստատեն այդ լուրը:
Պաշտոնական Թեհրանը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը: Իրանի անգլալեզու Press TV հեռուստատեսությունը հերքել է Սաքինե Մոհամադի Աշտիանիի ազատ արձակվելու մասին տարածված տեղեկատվությունը՝ միաժամանակ պարզաբանելով, որ Աշտիանիին իր տանը փաստաբանի հետ պատկերող կադրերը, որոնց տվյալ հեռուստատեսությամբ հեռարձակմանը հաջորդել էր իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունը, նկարահանվել են դատական իշխանությունների թույլտվությամբ՝ «հանցագործության պատկերը սպանության վայրում ցույց տալու համար»:
Հիշեցնենք, որ միջազգային հանրության կտրուկ հակազդեցության ճնշման տակ Իրանը մի քանի անգամ արդեն հետաձգել է Աշտիանիի մահվան դատավճռի իրականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել