Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ քիմիական գործարաններից մեկում պայթյուն է եղել. կան զոհեր

Դեկտեմբեր 11,2010 00:00

\"\"Միացյալ Նահանգների Արեւելյան Վիրջինիա նահանգում գործող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում  երեք մարդ է զոհվել եւ մեկը վիրավորվել է: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, տեղի ժամանակով 13.30-ին: Պայթյունի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Գործարանի ներկայացուցիչ Թերեզա Դավրորի ասելով, «տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մթնոլորտ քիմիական նյութերի արտանետումներ չեն եղել եւ գործարանի անձնակազմը չի տարհանվել»: Միջադեպի պահին գործարանի տարածքում եղել է 25 մարդ:
Հիշեցնենք, որ նույն այդ գործարանում պայթյուն էր եղել նաեւ 2006 թվականին: Այն ժամանակ զոհվել էր մեկ մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել