Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԴԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈ՞ԻՆ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Երեկ ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորքի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Քալանթար» խանութում: Դեպքի վայր էր ժամանել մայրաքաղաքի հատուկ փրկարարական ջոկատի 3 մարտական հաշվարկ: Ժամը 06.24-ին հայտարարվեց հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան, որից հետո օգնության է մեկնել եւս 1 մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել Երեւան քաղաքի հատուկ տեսչության 1-ին կարգի մասնագետ Խ. Բաբայանը եւ էլցանցի դիսպետչեր Դարբինյանը: Հրդեհը մեկուսացվեց ժամը 06.52-ին, մարվեց՝ 07.15-ին: Մինչեւ ժ.10.30-ը անջատվել էր մոտակա բարձրահարկ շենքերի՝ 26, 27 եւ 28, հարակից հինգհարկանիների էլեկտրականությունը:
Խանութի 100 քմ տարածքում այրվել է գույք եւ սննդամթերք: Բնակիչների կարծիքով, նախատոնական այս օրերին բռնկված հրդեհը կարող էր լինել դիտավորության եւ անլուրջ մրցակցության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել