Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ՊԱՐՏԱԴԻՐ

Դեկտեմբեր 11,2010 00:00

Մտահոգություն ունեմ, թե Հայաստանում իրականացվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կավելացնի կոռուպցիան:
Ես 50 տարի մեքենա եմ վարել, 24 տարի աշխատել եմ «Ավտովազ», հետագայում՝ «Արարատ Լադա» տեխսպասարկման կայանում, որպես տեղամասի վարպետ: Ես լավ գիտեմ ապահովագրման գինը: ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները պատմում են, թե ինչպես են ստեղծվում ավտովթարներ, թե ինչպես են կեղծ վթարների միջոցով ապահովագրական ընկերություններից կորզվում հսկայական գումարներ: Այդ վտանգը մեզանում բացառել պետք չէ: Ապահովագրության պայմանների մեջ կան կասկածելի նախապայմաններ: Մասնավորապես, վարորդի տարիքը, գյուղաբնակի մեքենան 3 ամսով ապահովագրելը կամ, եթե չես ուզում ապահովագրել մեքենադ, պետք է դուրս հանես հաշվառումից, հետո 5000 դրամով կկանգնես հաշվառման… Առաջարկում եմ, որպեսզի ապահովագրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր սկզբունքով:
Կառավարության հովանու ներքո իրականացվող այս ապահովագրությամբ բյուջեն չի լցվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել